Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

ՀՀ Արմավիրի մարզպետը Էջմիածին քաղաքում այսօր մասնակցել է քաղաքի 2707-ամյակի առթիվ կազմակերպված միասնական աղոթքին

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Էջմիածին քաղաքում այսօր մասնակցել է Հայոց հոգևոր մայրաքաղաքի 2707-ամյակի առթիվ կազմակերպված միասնական աղոթքին, որտեղ օրհնության խոսք է հնչեցվել առ աստված` խաղաղություն խնդրելով ի բարօրություն համայն մարդկության և Հայաստան աշխարհի։
Շնորհավորելով միջոցառման մասնակիցներին տոնական օրվա առթիվ՝ մարզպետը նշել է, որ ողջ հայության հոգևոր մայրաքաղաքն ու կարևորագույն կենտրոններից մեկը լինելուց զատ՝ Էջմիածին ասելով հասկացվում է աշխարհում առաջինը Քրիստոնեություն ընդունած հայ ժողովուրդ, իսկ հայ ժողովուրդ ասելով՝ աշխարհում առաջին քրիստոնյա ժողովուրդ։ Նա ընդգծել է, որ տեսնելով օրեցօր ծաղկող քաղաքը՝ կարելի է արձանագրել, որ այն հաստատուն կերպով կանգնած է հայ ժողովրդի անցյալն ապագային կապող խաչմերուկին՝ պահպանելով և իրականացնելով Հոգևոր կենտրոնի առաքելությունը։
Այնուհետև Էդվարդ Հովհաննիսյանը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների, մեծաթիվ էջնիածնեցիների հետ ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների անունն ու սխրանքը հավերժացնող հուշապուրակում։

The post ՀՀ Արմավիրի մարզպետը Էջմիածին քաղաքում այսօր մասնակցել է քաղաքի 2707-ամյակի առթիվ կազմակերպված միասնական աղոթքին appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/bcZRHPe
via IFTTT

Խոշոր հրդեհ Երևանում. Բագրատունյաց պողոտայում գտնվող անգարում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հոկտոմբերի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկրարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտա 81 հասցեում գտնվող անգարում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը կապիտան Արթուր Վելյանի գլխավորությամբ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի երկրորդ գումարտակի երրորդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սայադ Պետրոսյանն ու Վահե Ստեփանյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  Պարզվել է, որ այրվել է անգարի մոտ 500 քառակուսի մետր տարածքում կուտակված փայտ, կենցաղային իրեր, իզոգամ և շարժիչներ:

Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են նշված ընկերության աշխատակիցները:

The post Խոշոր հրդեհ Երևանում. Բագրատունյաց պողոտայում գտնվող անգարում հրդեհ է բռնկվել appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/wOPvJE4
via IFTTT

Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական խոսքը Գրադարանավարի օրվա կապակցությամբ

Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է. ոլորտի սիրելի աշխատողներ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առիթով:
Անգնահատելի է ձեր դերը և գրադարանի կարևորությունը համայնքային կյանքում, և մենք հաստատակամ ենք համատեղ ջանքերով թափ հաղորդելու ոլորտի զարգացմանը:
Վերջին տարիներին համատեղ արդյունավետ աշխատանքի փորձ ենք կուտակել: Վկան` գրքային ֆոնդի շարունակական թարմացումներն են, շենքային պայմանների հնարավորինս բարելավումը, ընթերցողների թվի շարունակական աճը:
Հարգելի գրադարանավարներ, ոլորտի հարգելի աշխատողներ ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա առիթով: Ձեզ անձնական և մասնագիտական հաջողություններ եմ ցանկանում:

The post Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական խոսքը Գրադարանավարի օրվա կապակցությամբ appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/iObRWyM
via IFTTT

Միջազգային հանրության ջանքերով պետք է հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգմանը. ինքնաբուխ ակցիա՝ Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փակել են նախագահական նստավայրի մուտքը, պահանջում են, որ նախագահը դուրս գա և պատասխանի իրենց հարցերին:

Քաղաքացիները պնդում են՝ իրենց մտահոգություններին պետք է անձամբ նախագահը պատասխանի:

Ըստ հավաքվածների՝ միջազգային հանրության ջանքերով պետք է հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգմանը:

The post Միջազգային հանրության ջանքերով պետք է հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգմանը. ինքնաբուխ ակցիա՝ Ստեփանակերտում appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/usL4XI7
via IFTTT

Պենտագոնը խոստացել է Ուկրաինային նոր զինատեսակներ մատակարարել

ԱՄՆ-ը մտադիր է ուկրաինական բանակին մատակարարել NASAMS զենիթահրթիռային համակարգեր: Սպասվում է, որ Ուկրաինան կստանա հակաօդային պաշտպանության նման համակարգերի երկու մարտկոց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Օգոստոսին Պենտագոնը խոստացել էր նման հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Կիև, և դա ԱՄՆ բյուջեի համար կարժենա 182 մլն դոլար։

Նշվել է, որ ուկրաինացի զինվորականները պետք է ստանան երկու NASAMS մարտկոցներ։ Այնուամենայնիվ, անցյալ շաբաթ Պենտագոնի խոսնակը պարզաբանել է, որ Կիևը երկու ամսվա ընթացքում կստանա NASAMS-ի առաջին նմուշները։

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Վլադիմիր Կորովինն ընդգծել է, որ NASAMS-ի մատակարարումները Ռուսաստանի հետ հակամարտությունում ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցության ապացույցն են, քանի որ նման հակաօդային պաշտպանական համակարգերի օգտագործմամբ ռազմական գործողություններն անհնար են առանց Հյուսիսատլանտյան դաշինքի ուղեծրային արբանյակների:

Հոկտեմբերի 6-ին The Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին և կոնգրեսականներին, հայտնել է, որ Կիևը շարունակում է Միացյալ Նահանգներից խնդրել NASAMS հրթիռներ մատակարարել Ղրիմին հարվածներ հասցնելու համար:

The post Պենտագոնը խոստացել է Ուկրաինային նոր զինատեսակներ մատակարարել appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/CcnGKyp
via IFTTT

Որքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանն աշխարհաքաղաքական գործոն է. Վարդան Ոսկանյան

Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետական վարչախմբի ագրեսիվ գործողությունների քննադատությանը միտված հավաքական իմաստով Արևմուտքից հնչող հայտարարությունները, ոչ թե հիմնված են Հայաստանի հանդեպ համակրանքի վրա (միջազգային հարաբերություններում, որպես կանոն, այդպիսի բան չկա), այլ նպատակ ունեն Ադրբեջանի հետ գազային գործարքների համատեքստում, պատկերավոր ասած, «քաղցրաբլիթին» զուգահեռ, ձեռք բերելու նաև «մտրակ»։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ըստ այդմ, ենթադրվում է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական իմաստով այլևս գործոն չէ, հետևաբար կարող է գոհանալ առանց «քաղցրաբլիթի» կամ, ավելի ճիշտ, միայն այդ «քաղցրաբլիթի» բանավոր նկարագրությամբ։

Բան այն է սակայն, որ, որքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանն աշխարհաքաղաքական գործոն է, քանի որ հայկական հրթիռները դեռևս ունակ են խաթարելու Բաքվի բռնապետսկան վարչախմբի գազի ցանկացած խողովակաշարային տեղափոխում դեպի արևմուտք՝ հատկապես, որ նման խաթարմանն ամենևին կարող են և դեմ չլինել այս հարցում ևս երկու շահագրգիռ կողմ՝ Ռուսաստանը և Իրանը»,- գրել է նա։

The post Որքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանն աշխարհաքաղաքական գործոն է. Վարդան Ոսկանյան appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/9UnI3SM
via IFTTT

Տեղափոխել է տալիս վիրավորներին, իսկ ինքը՝ կռվում մինչև վերջին շունչը. Զոհվել է հատուկջոկատային սպա Արորիկ Հովհաննիսյանը

Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում զոհվել է հատուկջոկատային, պայմանագրային սպա Արորիկ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են Թալինի համայնքապետարանից:

«Խորին խոնարհումով վշտակցում ենք հայրենիքի նվիրյալ սպա Արորիկ Հովհաննիսյանի մահվան համար։ Ցավակցում և զորակցում ենք նրա ծնողներին, հարազատներին, զինակից ընկերներին։ Վիշտը անասելի է, կորուստն անդառնալի։

Արորիկ Հովհաննիսյանը հանկարծահաս պատերազմի օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Վերին Շորժայի մարտական դիրքերում էր։ Նա հատուկ ջոկատային զորամասի սպա էր, դասակի հրամանատար, պայմանագրային զինծառայող, քաջ մարտիկ և հայրենիքին նվիրյալ։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին։

Սեպտեմբերի 13-ի թեժ մարտական գործողությունների ընթացքում, վրահաս վտանգն զգալով, քաջ սպան մարտական դիրքից տեղափոխել է տալիս վիրավորներին, իսկ ինքը՝ կռվում մինչև վերջին շունչը, քանի դեռ թշնամու մահաբեր գնդակը չէր խոցել ու չէր դադարել նրա կյանքի բաբախյունը։

Սիրելի Արորիկ, ծնվեցիր 1989թ. Վ.Սասնաշենում, առյուծասիրտ հոգով, հայրենասեր գաղափարով, ազգային մտածողությամբ, նախնիների արյան կանչով։ Ապրեցիր հայեցի, ծառայեցիր հայրենիքին անմնացորդ սիրով, մնացիր քո հողին ու ջրին միշտ կարոտով, բայց արժանավայել հիշատակով։

Հանգչիր խաղախությամբ»։

The post Տեղափոխել է տալիս վիրավորներին, իսկ ինքը՝ կռվում մինչև վերջին շունչը. Զոհվել է հատուկջոկատային սպա Արորիկ Հովհաննիսյանը appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/RLjSpqV
via IFTTT

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԱԶԲ ներկայացուցիչների հետ

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հունիսի 27-ին, հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Ավստրիայի, Գերմանիայի,Թուրքիայի, Լյուքսեմբուրգի և Միացյալ Թագավորության երկրների խմբի Գործադիր տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ռոսի և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ:  Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:

Իր խոսքում նախարար Խաչատրյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցության 15-ամյա հոբելյանը և նշել, որ հատկապես անորոշություններով լի և դժվար կանխատեսելի նոր իրողությունների ժամանակաշրջանում անչափ կարևոր են ԱԶԲ-ի հետ պարբերական հանդիպումները:

Ֆիլիպ Ռոսը, անդրադառնալով ԱԶԲ-ի՝ Հայաստանի կառավարության հետ ունեցած բազմամյա համագործակցությանը, նշել է, որ Հայաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է և ԱԶԲ-ն պատրաստ է մշտապես աջակցել այստեղ իրականացվող ծրագրերին:

Հանդիպմանը կողմերը խոսել են մասնավոր հատվածի զարգացման, հանրային ներդրումների, պետական ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման, ինչպես նաև գործող տեխնիկական աջակցության միջոցառումների շուրջ:

The post Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԱԶԲ ներկայացուցիչների հետ appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/Grwm9Lh
via IFTTT

ԱԱԾ-ն կանխել է իրանցիների կողմից առանձապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների կողմից 2022 թվականի հունիսի 20-ին ԻԻՀ քաղաքացի Բ. Զ-ի կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ին հանձնված, Ավստրալիական Միություն ուղարկվող առաքանիում հայտնաբերվել է ստվարաթղթե արկղի սնամեջ կողային հատվածներում թաքնված առանձնապես խոշոր չափերի՝ 3025,76 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց: Այս մասին տեղեկանում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Թմրամիջոցների մաքսանենգության փորձի և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների  ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը Բ. Զ-ն հայտնաբերվել է հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետում և ձերբակալվել։ Պարզվել է, որ վերջինս, նախնական համաձայնության գալով ԻԻՀ մեկ այլ քաղաքացու հետ, փորձել են իրենց մոտ ապօրինի պահվող առանձնապես խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով արտահանել ՀՀ-ից, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ հանցագործության դեպքը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Բ.Զ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց հանցավոր մտադրությունների  իրագործումը խափանելու ուղղությամբ:

Նախազգուշացում. թմրամիջոցների առաձնապես խոշոր չափերով  մաքսանենգության համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

The post ԱԱԾ-ն կանխել է իրանցիների կողմից առանձապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/N4qh3Ga
via IFTTT

Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք

Հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 07:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 4 բալ ինչպես նաև Տաշիր և Վանաձոր քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:

The post Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/1x9gkXC
via IFTTT

Հունիսի 27-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր բախտը կբերի ազարտային խաղերի հարցում, որից կարելի է օգտվել: Հրավիրեք սիրելիին այգի եւ նրա համար խաղերի միջոցով գեղեցիկ նվերներ շահեք:

ՑԼԵՐ

Այսօր ձեզ պետք կգա այն փորձը, որը դուք քաղել եք ինչ-որ խելացի գրքից: Դուք չէիք էլ կարող մտածել, որ գրքից ինչ-ինչ բառեր կարող են այդքան արդիական լինել ձեզ համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա անսպասելի հաճույք պատճառել ձեզ, եւ դա նրա մոտ կստացվի, եթե դուք չխանգարեք նրան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Լավ մտապահեք այն ամենն, ինչ այսօր կկատարվի ձեզ հետ: Մի օր, երբ դուք ձեր երեխային կսովորեցնեք կյանքի եւ սիրային հարաբերությունների նրբություններին, ձեզ պետք կգան դասերը, որոնք դուք կկքաղեք այսօրվանից:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք ձեզ տխուր եւ միայնակ կզգաք, ձեր սիրելին՝ նույնպես, սակայն ոչ դուք, ոչ էլ՝ նա, չեք խոստովանի միմյանց ձեր տրամադրության մասին:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ամենահաճելի հանդիպումը չեք ունենա, սակայն չարժե դա սրտին մոտ ընդունել, ինչպես նաեւ այն, ինչ ասում են ձեզ: Ձեզ պարզապես փորձում են նեղացնել, ինչու՞ օգնել նրանց:

ԿՇԵՌՔՆԵՐ

Շատ հարմար օր է, որպեսզի վերջապես ազատվեք անցյալի հետապնդող հիշողություններից: Դա, իհարկե, դժվարությամբ ձեզ կտրվի, սակայն ի վերջո սա ձեր կյանքն է եւ դուք իրավունք ունեք ապրելու այն այնպես, ինչպես ցանկանում եք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր մի այնպիսի բան տեղի կունենա, որը, վերջնականապես, կփոխի ձեր անձնական կյանքը: Կարեւորը է, որ ինքներդ էլ կարողանաք օգուտ քաղել իրավիճակից եւ ճիշտ որոշումներ կայացնեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կհասկանա, որ այն, ինչ նա ձեզ համար արել է, իզուր էր, քանի որ դուք նրա քայլերն արժանի ձեւով չեք գնահատել: Փորձեք ձեր վերաբերմունքով նրան հակառակն ապացուցել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր ամբողջական ուշադրության կարիքը կունենա: Իր խնդիրները հարթելու համար նա հույսը կդնի միայն ձեզ վրա: Թե ինչ անել ստեղծված իրավիճակում, միայն դուք կարող եք որոշել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի կողքին դուք ձեզ ոչ լիարժեք կզգաք: Նրա չափից դուրս գրագիտությունը ձեզ կբարդութավորի, սակայն մի շտապեք տխրել: Այն, որ դուք որոշ բաներ նրանից պակաս գիտեք, միայն ուրախալի փաստ է նրա համար:

ՁԿՆԵՐ

Այսօր լավ կլինի, որ հագուստով համապատասխանեք ձեր սիրելիին: Օրինակ` միասին ջինսե տաբատներ հագեք, կամ ընտրեք դասական ոճը: Որքան ձեր ոճերը նման լինեն, այնքան ձեզ ավելի լիարժեք կզգաք միմյանց կողքին:

 

The post Հունիսի 27-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/nDXRvsj
via IFTTT

Սիրուշոն բացահայտել է նորածին դստեր անունը

Երգչուհի Սիրուշոն, որը երրորդ անգամ մայր է դարձել, բացահայտել է փոքրիկի անունը։ Սիրուշոն ու նրա ամուսինը՝ Լեւոն Քոչարյանը, փոքրիկի համար ընտրել են Զաբել անունը։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված հոլովակում երգչուհին պարզաբանել է, թե ինչու է ընտրությունը կանգ առել այդ անվան վրա․ զույգը միավորել է փոքրիկի տատիկների անունները՝ Սյուզան եւ Բելա։

The post Սիրուշոն բացահայտել է նորածին դստեր անունը appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/MAU6b2c
via IFTTT

Եգիպտոսը Հնդկաստանից 180 հազար տոննա ցորեն կգնի

Եգիպտոսը Հնդկաստանից 180 հազար տոննա ցորեն գնելու պայմանագիր է կնքել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը`վկայակոչելով մատակարարման նախարար Ալի Մոսելիին:

Եգիպտոսը, որն աշխարհի խոշորագույն ցորեն ներկրող պետություններից է, այլընտրանքներ է փնտրում՝ սեւծովյան հացահատիկի արտահանման համար, որոնք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ընդհատվում են: Մինչ այս Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան Եգիպտոսի համար ցորենի ներկրման հիմնական մատակարարներն են եղել:

Խոչընդոտներից բացի, բարձրացել է նաեւ ցորենի արժեքը, իսկ Եգիպտոսում կառավարությունն իր 70 միլիոն բնակչության համար սուբսիդավորում է հացը:

Մայիսին Եգիպտոսը Հնդկաստանի հետ համաձայնության էր եկել՝ 500 հազար տոննա ցորեն գնելու վերաբերյալ, սակայն Հնդկաստանն արգելել էր ցորենի արտահանումը`սեփական պաշարների պակասության պատճառով: Ավելի ուշ այն ինդուլգենցիաներ է սահմանել պարենային անվտանգության կարիք ունեցող երկրների համար, ինչպիսին Եգիպտոսն է:

Մոսելին նշել է, որ ցորենի ներկրման նպատակով բանակցում են նաեւ Ռուսաստանի հետ:

Նա հավելել է, որ 2022/23 ֆինանսական տարում նախատեսում է տնտեսել մոտ 500 հազար տոննա ներկրված ցորեն`ներկրելով 5-ից 5,5 միլիոն տոննա։ Ցորենի ներկայումս առկա պաշարները կբավարարեն 5,7 ամիս:

The post Եգիպտոսը Հնդկաստանից 180 հազար տոննա ցորեն կգնի appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/RVpgafW
via IFTTT

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 5 վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 101 կմ հատվածում՝ «Գետափ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Lexus, Mitsubishi Grandis և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:   Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:   Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Գետափ» ռեստորանի աշխատակիցները, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները:

Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

The post Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 5 վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/ZKO0bJ6
via IFTTT

Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ

Ուկրաինան, իր նախաձեռնությամբ, կրկին զենք է գնել գերմանական արտադրողից, հաղորդում է Welt am Sonntag շաբաթաթերթը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին եւ հավելում, որ Կիեւը Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային նահանգում գործող Dynamit Nobel Defense կոնցեռնից գնել է 2900 միավոր RGW 90 Matador շարժական հակատանկային նռնականետ:

Ավելի վաղ՝ մարտին, Կիեւը գնել էր RGW 90 Matador-ի 5100 օրինակ, ինչի մատակարարումը խոսում է գերմանական կառավարության համաձայնության մասին: Սակայն Գերմանիայի Դաշնության Էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:

Գերմանիայի կառավարությունը իր հաշվին նույնպես զենք է խոստացել Ուկրաինային։ Մինչդեռ խոստացված 2700 Strela զենիթահրթիռներից ի սկզբանե մատակարարվել է միայն 500-ը, եւ եւս 1500 հրթիռ մատակարարվել է Կիեւի հրատապ պահանջներից հետո միայն։ Ուկրաինան Գերմանիայից ստացել է նաեւ 500 Stinger հրթիռ, 3000 ֆաուստպատրոն եւ 16 միլիոն փամփուշտ:

Այս շաբաթ Գերմանիայի կառավարությունը հրապարակել է Ուկրաինային մատակարարվող զինամթերքի ցանկը, որում երեւում է, որ մարտի վերջից Գերմանիան Կիեւին մատակարարում է հիմնականում ականներ, ապահովիչներ եւ ձեռքի նռնակներ։ Ծանր զինտեխնիկայից Ուկրաինան ստացել է 7 հակատանկային հաուբ`այն էլ վերջերս:

The post Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/pL46Iow
via IFTTT

Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում

Հունիսի 26-ին, ժամը 14։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին, մարվել՝ 16։04-ին։ Թիվ 10 շենքի նկուղային հատվածում այրվել են մոտ 10 քմ կուտակած թղթի թափոններ և փայտ։

The post Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/CrUcvQa
via IFTTT

Գովազդ